New Herping Season 2018

Երկկենցաղների ու Սողունների որոշ տեսակների համար Փետրվարը նոր տարվա սկիզբն է:
Հայաստանի ցածրադիր վայրերում ու միջին բարձունքներում Փետրվարի երկրորդ կեսը հաճախակի նշմարում է գարնան սկիզբը: Փետրվարի կեսերին, սկսում է հալել ձյունն ու սառույցը, բացվում են առաջին ցիկլոմեններն ու ձնծաղիները, ձմեռելուց դուրս են գալիս առավել ցրտադիմացկուն երկկենցաղներն ու սողունները՝ Փոքրասիական Գորտերը (Rana macrocnemis), Կանաչ դոդոշներն (Bufotes variabilis) ու Նաիրյան Ժայռային Մողեսները (Darevskia nairensis):
Փետրվարին կարելի է վկա դառնալ Փոքրասիական Գորտի ու Կանար Դոդոշի զուգավորմանը, լուսանկարել ու տեսանկարել այս տեսակիների վարքն ու ձվադրումը, ձայնագրել այս տեսակների կանչը ու հաշվառել հասուն առանձնյակների ու ձվակույտերի քանակը: Փետրվարը Փոքրասիկան գորտի հարսանեկան ջրվազանների գույքագրման ամենհարմար ժամանակն է: Այս գույքագրումը թույլ կտա գիտնականներին գնահատել տարբեր ջրավազանների նշանակությունը Փոքրասիական Գորտի ու այլ երկկենցաղնեևի պահպանության համար, ինչպես նաև բացայտել այս ցրտադիմացկուն գորտերի կենսաբանության դեռևս անհայտ մանրամասնություննեևը:
՛՛Հայ քաղաքացի սողունաբանի ատլասն՛՛ ու ՛՛Հայաստանի Սողուններն ու Երկկենցաղները՛՛ ուղեցույցը ունեն վաղ գարնանը արդնացող ու զուգավորվող տեսակների մասին նոր տվյալների կարիք: Փետրվարին արշավող ցրտից ու ցեխից չհուզվող բնասերները, կունենան այս տեղեկությունները հայթհայթելու ու իրենց փորձով կիսվելու բացառիկ հնարավություն:
Զուգավորման համար Փոքրասիական գորտերն ու Կանաչ Դոդոշները օգտագործում են մեծ ու փոքր, համեմատաբար սաղր, թույլ հոսքով, կամ դրանից գրեթե զուրկ, ջրավազաններ: Որոշ հայնի ջրավազանների տեղադրությունը կալերի է որոշել Հայ Քաղաքացի Սողունաբանի Ատլասի, Փոքրասիական Գորտի հայտնի դիտակետերը վերանայելով: Բայց նոր ջրավազանների բացահայտումը նախընտրելի է: Այդ պատճառով մենք խրախուսում ենք Ձեզ որոնել, այցելել ու դիտարկել այլ ջրավազաններ, որտեղ այս տեսակը դեռևս գրանցված չէ:
Գորտերին մոտենալու համար Ձեզ պետք կլինի զինվել ծնկից բարձր ռեզինէ ճտքակոշիկներով, ցանցով, լուսախցիկով, կամ տեսախցիկով, ու ձայնագրող սարքով: Այսօրվա բջջային հեռախոսներից շատերն թույլ են տալիս որոշել տեղադրությունը ու բավարար որակի տեղանյութեր նկարել, ու կարող են բավարար լինել, այս նպատակի համար:
Հիշեք, որ նույն հագուստն ու սարքավորումները տարբեր վայրերում օգտագործելիս հնարավոր է փոխադրել որոշ հիվանդածին սնկեր ու մանրէներ, որոնք կարող են ուժեղ վնաս պատճառել երկկենցաղներին ու այլ օրգանիզմներին: Այս կապակցությամբ հիշեք միշտ մանրեազերծել կենդանիների ու դրանց միջավայրի հետ շփման մեջ մտնող Ձեր անցնական իրերը ամեն օր արշավի դուրս գալուծ առաջ, ու ամեն արշավից հետո: Եթե որոշել եք մեկ օրում տարբեր ջրավազաններ այցելել, մանրեազերծումը անհրաժեշտ է կատարել ամեն տարածքից դուրս գալուց անմիջապես հետո: Հագուստն ու սարքավորումները, ներառյալ մեքենայի ակերը մանրեազերծելու համար օգտագործեք ժավելի 10 % լուծույթ, կամ ավելի թանկ քլորհեքսիդին, վիրաբուժական օճառը: Մաքրելուց հետո, նախատեսեք մի քա նի ժամ մանրեասպան լուծույթի չորանալու համար:
Հիշեք նաև որ մեր մաշկի տաքությունն ու դրա կողմից արտադրվող յուղն ու քրդինքը կարող են ևս ստրես ու վնաս պատճառել սառնարյուն կենդանիներին: Այդ վնասը նվազեցնելու համար, եթե կա կենդանուն դիպչելու անհրաժեշտություն, օգտագործեք միանվագ ռեզինէ ձեռնոցներ: Անհրաժեշտութան բացակայության դեպքում, պարզապես խուսափեք կենդանուն ավելորդ անհանգստացնելուց:
Մեզ պետք են ինչպես անհատ առանձնյալկների կանչի, այնպես էլ խմբերի կանչի ձայնագրություններ: Լուսանկարներ կամ տեսանյութեր պատրաստելիս եղեք համբերատար, ու պատրաստ եղեք կատարել տեսանյութի հավաքման բազմաթիվ փորձարկումներ: Բազմաթիվ փորձարկումները Ձեզ թույլ կտան ստանալ կենդանու միջավայրի, ինչպես նաև տարբեր սեռի ու տարիքւ առանձնյակների կողմից կատարվող տարբեր տիսակատարությունների բարձրորակ տեսանյութեր ու լուսանկարներ, ու ստանալ մեծ բավականություն անց կացված ժամանակից:
Ցանկանում ենք Ձեզ արդյունավետ Փետրվար ու սպասւոմ ենք Ձեր նյութերին

Posted by ttadevosyan ttadevosyan, February 25, 2018 17:11

Comments

No comments yet.

Add a Comment

Sign In or Sign Up to add comments